Մայիս 03, 2024
607 դիտում

Սպորտն ու արվեստը միավորող նկարիչը. Համաշխարհային գործերը ներկայանում են նորովի


Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս ՄյուիրիՌոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի

Լուսանկարը` Ռոս Մյուիրի


Ինչ է տեղի ունենում, երբ սպորտն ու արվեստը միավորվում են: Հենց այդ մասին են շոտլանդացի նկարիչ Ռոս Մյուիրի գործերը, որոնցում մարզահագուստ են կրում համաշխարհային արվեստի գործերն ու նրանց հեղինակները:

Նկարիչը հիմնականում մասնագիտացված է կանանց դիմանկարների վրա, բայց մի անգամ զվարճանալու համար iPad-ով հայտնի նկարներից մեկի վրա Adidas-ի գծերն է տեղադրել ու հասկացել, որ նման շարքից կարող է հետաքրքիր բան ստացվել: Իսկ այդ բրենդն է ընտրել, քանի որ առօրյայում Adidas-ի մարզահագուստ շատ է կրում:

«Ամեն ինչ պատահական սկսվեց՝ ինձ խնդրեցին դիմանկար անել ու այդ պահին հագիս Adidas-ի մարզահագուստ էր: Երեք գծերով զգեստը նկարելը բավական բարդ էր, ինչն էլ ընդլայնեց երեւակայությանս ու հմտությանս սահմանները: Ապա փորձեցի արվեստի գործերի վրա, մի քանիսն ամբողջությամբ ավարտեցի ու նոր գծագրեր էլ արեցի: Չեմ ուզում մարդկանց հոգնեցնել նույն ոճի ստեղծագործություններով, ամեն դեպքում լուրջ գործերի սիրահար եմ»,- առաջին քայլերի մասին պատմել է նկարիչը:

Լուսանկարը` Ռոս Մյուիրի


Դրանից հետո ստեղծագործել է Լեոնարդո դա Վինչիի, Վան Գոգի, Մոդիլյանիի, Մատիսի ու շատ այլ հայտնի նկարիչների գործերի վրա: Հերոսների արտաքինից բացի Մյուիրը փոխում է նաեւ նկարների անվանումները: Վան Գոգին զգեստափոխելուց հետո նկարը վերնագրել է «Քառակուսի Գոգ»:

Սոցկայքերում հրապարակած այդ նկարն այնքան է տարածվել ու քննարկված դարձել, որ օրերի ընթացքում բազմաթիվ պատկերասրահներ սկսել են հետաքրքրվել Մյուիրի գործերով:

«Մինչ գեղանկարչությամբ զբաղվելը կյանքս այնքան էլ լավ վիճակում չէր: Հնարավոր չէր ավելի խավար տեղում հայտնվել, քան ես էի: Պարտքեր ունեի, խմիչքից ու թմրանյութերից կախվածության մեջ էի: Ստիպված եղա մեծ հանգույց քանդել, մինչեւ որ ամեն ինչ տեղն ընկավ: Դժվար էր աշխատանքս պահել, բայց անկախ նրանից, թե ինչով էի զբաղվում, այդ ամենում արվեստի ազդեցություն էի նկատում: Թեեւ բավական ուշ եմ սկսել նկարել, բայց արագ էի առաջընթաց գրանցում, ինչն էլ ինձ ոգեւորեց, որ շարունակեմ: Բոլորը սկզբում մտածեցին, որ խելագարվել եմ, չէին հասկանում, թե ինչու եմ որպես նկարիչ ներկայացնում: Դրանից մեկ տարի առաջ ինձ հյուր եկած ընկերոջս ցույց տվեցի աշխատանքներս, նա ուշադիր նայեց ու վստահեցրեց, որ կարող եմ նկարիչ դառնալ: Դա ազդակ էր ինձ համար եւ օգնեց հասկանալ՝ հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակով ստեղծագործել»,- «Gentleman’s Journa»l-ին տված զրուցում պատմել է Մյուիրը:

Լուսանկարը` Ռոս Մյուիրի


Նկարչությունն օգնեց նրան հաղթել կյանքի հետ դժվարին պայքարն ու շարունակել ստեղծագործել: Հասկացավ, որ հնարավոր է ամեն վատ իրավիճակից դուրս գալ, եթե բավականաչափ ուժեղ ես ու չես հանձնվում: Ինքն էլ իր հերթին մասնակցում է բարեգործական միջոցառումների եւ երեխաներին նկարել սովորեցնում՝ հավատալով, որ ինչպես իր դեպքում է եղել, այն կարող է նրանց կյանքը դեպի լավը փոխել:

«Երբ մարդիկ ստեղծագործում են ու դիմում արվեստին, հույս է արթնանում: Երեխաների մոտ էլ փոփոխություն ու արարելու ցանկություն եմ տեսնում: Նկարելիս այնպիսի ազատություն եմ ստանում, որի մասին պատկերացում անգամ չունեի: Արվեստը փրկիչ է, ուզում եմ, որ այն շատերի կյանքում լինի: Թող ավելանան իմ պես մարդիկ, որոնք ամեն ինչի համար արվեստին են պարտական»:

Մյուիրի ամենամեծ առաջընթացը եղավ 2018-ին՝ Վան Գոգի նկարի շնորհիվ, որը հաշված ժամերի ընթացքում տարածվեց սոցկայքերում՝ նրա առաջ նորանոր դռներ բացելով:

Լուսանկարը` Ռոս Մյուիրի


«Սկզբում իրական մարդկանց էի նկարում, բայց աշխատանքներն այդքան ազդեցիկ չէին ստացվում: Ինձ դուր էր գալիս ուսումնասիրել մեծ նկարիչների վարպետությունն ու իմ առաջ նպատակ դրեցի նմանվել նրանց: Այդ աշխատանքի շնորհիվ վերաարժեւորում եմ արվեստի գործերը, որոնք ինձ ոգեշնչում են: Նախ պետք է նկարչի կամ նրա գործի հետ կապ լինի, ապա ուսումնասիրում եմ նրանց կենսագրություններն ու մեթոդները, թե ինչպես են աշխատել: Հնարավորինս շատ տեղեկություններ եմ հավաքում, մինչեւ կսկսեմ աշխատել»:

Մյուիրի առաջին անհատական ցուցահանդեսը Գլազգոյում եղել է 2019-ին, «Maddox» պատկերասրահը Մյուիրի աշխատանքներն այսպես է ներկայացրել. «Նրա նկարները ջնջում են պատմական մշակույթի եւ ժամանակակից կյանքի միջեւ եղած սահմանը»:

Եւս մեկ ցուցահանդես էլ նախատեսում էր 2020-ին կազմակերպել, սակայն կորոնավիրուսի պատճառով չեղարկեց: Փոխարենը նկարիչն ավելի հնարամիտ տարբերակ գտավ՝ Գլազգոյի փողոցներում հայտնվեցին Վան Գոգի դիմանկարները հետեւյալ գրությամբ՝ «Jist Gogh Hame»: Նաեւ նրա հումորի շնորհիվ են նկարներն այդքան սիրվել ու տարածում գտել:

Լուսանկարը` Ռոս Մյուիրի


2020 թվականին Մյուիր աշխատանքները պաշտոնապես ճանաչել է Վան Գոգի թանգարանն ու դրանք հրապարակել Ինստագրամի իր էջում:

Թվում է՝ արվեստի գործերը շատ են ու բոլորը չէ, որ իրար հետ կապված են, բայց Մյուիրը համոզված է, որ իր դրանք որոշակի ընդհանրություն ունեն, բացի այդ էլ նկարիչները, որոնց նա անդրադառնում է, ոգեշնչում են ու օգնում արտահայտվել:

Մյուիրի նկարները հարգանքի տուրք են Ռեմբրանդտին, Վան Գոգին, Էդվարդ Մունկին, Պաբլո Պիկասոյին, Անրի Մատիսին, Սալվադոր Դալիին, Ժան-Միշել Բասկիային, Էնդի Ուորհոլին եւ մյուսներին:

Այդ վերափոխված գործերը տարբերվում են իրենց կատարողական նրբություններով: Օրինակ՝ 1931 թվականին արված Դալիի «Հիշողության հարատեւություն» նկարում ծառի ճյուղից կախված մի զույգ մարզակոշիկ է ավելացրել: Դա աննշան փոփոխություն է Վլադիմիր Տրետչիկովի «Կանաչ լեդի» (1952 թ.) կտավի համեմատ: Մյուիրի տարբերակում նա կանաչ սպորտային համազգեստով է:



Մարդկանց հատկապես գրավում է Մյուիրի ոճն ու ձեռագիրը, թե ինչպես է նա վարպետորեն կարողանում վերարտադրել հայտնի նկարիչների գործերն ու տեխնիկան: Առավել քննարկվածներից են նաեւ Մատիսի «Երկնագույն մերկ կինը» (1952 թ.), որի մերկությունը Մյուիրը ծածկել է «Ադիդաս»-ի կապույտ հագուստով: Վան Գոգի «Այգեպան»-ը (1889 է) «Ramones» խմբի մարզաշապիկով է: Յուրահատուկ ձեռագրի շնորհիվ գործերը միանգամից տարբերվում են ու ճանաչելի դառնում:

Նրա հայտնի աշխատանքների թվում են Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները», Ռենե Մագրիտի «Սիրահարները», Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը», Սանդրո Բոտիչելիի «Դանթե Ալիգիերի»-ի նկարը, Էնդի Ուորհոլի Մերլին Մոնրոյի փոփ-արտ ոճով հայտնի դիմանկարը, Մոդիլյանիի «Ժաննա Էբյութերնը մեծ գլխարկով», Էդվարդ Մունկի «Ճիչը», Լեոնարդո Դա Վինչիի «Կզաքիսով տիկին»-ը եւ այլն:

Լուսանկարը` Ռոս Մյուիրի


Որպես զվարճանք սկսած ու նկարչին փրկած գործերն այսօր ոչ պակաս հայտնի են, քան բնօրինակները: Նա նորանոր աշխատանքների է անդրադառնում ու դրանք հրապարակում սոցկայքերի իր էջերում, մինչեւ որ մեծ անհատական ցուցահանդես կազմակերպի ու բոլորը կցուցադրի իր արվեստի սիրահարներին:

Իսկ հետագա գործունեության մասին հետեւյալն է ասում. «Ապագայում, միանշանակ, կախարդանք եմ երաշխավորում»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին