1335 դիտում

Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն 6 երկրի ըմբիշներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 30-31-ը «Դինամո» մարզադահլիճում կայանալու է Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանին նվիրված հունահռոմեական ոճի հուշամրցաշարը:

Հայաստանից բացի ելույթ են ունենալու ըմբիշներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից եւ Իրանից, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Մրցաշարը նախընտրական է Հայաստանի հավաքականի համար, արդյունքներով որոշվելու են սեպտեմբերին կայանալիք վարկանշային Աշխարհի առաջնության մասնակիցները:

Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Mediamax Sport-ին հայտնել է, որ այն բաց են թողնելու Եվրոպայի չեմպիոններ հռչակված Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին