808 դիտում

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին Մ-23 տ. ԵԱ-ում առայժմ նվաճել է 3 մեդալ


Լուսանկարը` UWW


Բուխարեստում այսօր ավարտվելու է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում հաղթանակ է տարել ու գրավել 3-րդ տեղը, իսկ Հայկ Պապիկյանը (70 կգ) եզրափակչում պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթով, Մարտին Սիմոնյանը (125 կգ) եւս կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

 

Այսօր ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտ են անցկացնելու Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), երրորդ տեղի՝ Մենուա Յարիբեկյանը (74 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին