Ապրիլ 19, 2024
2451 դիտում

Արսեն Հարությունյանը դարձավ ԱԱ-ի կրկնակի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Բելգրադում այսօր ավարտվելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճել է առաջին եւ միակ մեդալը: Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում ուժերն է չափել Էնթոնի Գրոսի (ԱՄՆ) հետ:

 

ԱԱ-ի գործող բրոնզե մեդալակիր Հարությունյանը մրցակցին հաղթել է շատ մեծ առավելությամբ՝ 12:0 հաշվով ու կրկին կանգնել պատվոհարթակի երրորդ աստիճանին: 

 

Այսօր ավելի վաղ Վազգեն Թեւանյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում պարտություն էր կրել ու լքել պայքարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին