1204 դիտում

ԱԱ-ի մրցումային վերջին օրն է. Հայաստանն ունի երկու մասնակից


Լուսանկարը` Mediamax


Բելգրադում ավարտին է մոտենում ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Մրցումային նախավերջին օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից հանդես են գալու երկու ներկայացուցիչ:

 

Մինչեւ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից: Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

 

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը (65 կգ) որակավորման փուլում հանդիպելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Դիաքամահալիսի հետ:

 

Ավելի վաղ Հաթենակ Կուրղինյանի թիմի մյուս մասնակիցները դուրս էին մնացել պայքարից՝ չկարողանալով նվաճել մեդալներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին