Ապրիլ 23, 2024
656 դիտում

Արման Անդրեասյանն ԱԱ-ում անցկացնելու է սփոփիչ գոտեմարտ


Լուսանկարը` UWW


Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Այսօր Հայաստանի ազատ ոճի թիմը կարող է ունենալ առաջին մեդալը: Արման Անդրեասյանն (70 կգ) իրավունք է վաստակել պայքարել երրորդ տեղի համար: Նա անցկացնելու է սփոփիչ գոտեմարտ, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:

Պայքարը սկսելու են Մանվել Խնձրցյանն (57 կգ) ու Հրայր Ալիխանյանը (74 կգ): Խնձրցյանը որակավորման փուլում հանդիպելու է Վլադիմիր Եգորովի (Մակեդոնիա), իսկ Ալիխանյանը՝ 1/16 փուլում Մաքսիմ Վասիլիոգոյի (Ռումինիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին