Ապրիլ 24, 2024
1927 դիտում

Ալեքսանյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի սկսած պատերազմի պատճառով


Լուսանկարը` UWW


Սեպտեմբերի 12-ի երեկոյան Արթուր Ալեքսանյանը Բելգրադում Աշխարհի քառակի չեմպիոն դարձավ, բայց Հայաստանում չհասցրին էլ լիաթոք վայելել նրա հաջողությունն ու ուրախանալ:

Ընդամենը մի քանի ժամ անց արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական գործողություններն է սկսել Հայաստանի դեմ:

Չեմպիոնության հաջորդ օրն Ալեքսանյանը Ինստագրամում լուսանկար հրապարակեց ու գրեց. «Աշխարհի քառակի չեմպիոն` իմ երկրի համար»:



Երեկոյան էլ նա մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի սկսած պատերազմի պատճառով. «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքների վրա ու հրետակոծում է Սյունիքը, Վայոց Ձորը եւ Գեղարքունիքը: Քաղաքացիական ենթակառուցվածքները եւս թիրախավորված են: Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին