Ապրիլ 26, 2024
13727 դիտում

Աշխարհի քառակի չեմպիոնը. Արթուր Ալեքսանյանի փառահեղ վերադարձը


Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բելգրադում ընթացող Աշխարհի առաջնությունում նվաճեց 2-րդ մեդալը:

Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Տոկիոյի խաղերում արծաթե մեդալ նվաճելուց հետո առաջին խոշոր մրցաշարն անցկացրեց: Ու նրա վերադարձը փառահեղ էր:

 

Եզրափակչում Կիրիլ Միլենով Միլովի (Բուլղարիա) դեմ գոտեմարտի առաջին մրցափուլում մրցավարը պասիվ տվեց մրցակցին ու 1 միավոր՝ Ալեքսանյանին: Օլիմպիական չեմպիոնը հիանալի աշխատեց պարտերում ու հաշիվը դարձրեց 5:0:

 

Երկրորդում Միլովին հաջողվեց վերադարձնել 1 միավոր ու ոչ ավելին: Հայ մարզիկը հիանալի պաշտպանվեց ու նվաճեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 5 տարի անց Ալեքսանյանը նվաճեց Աշխարհի առաջնության իր 4-րդ ոսկե մեդալը:

 

Այսօր ավելի վաղ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր Թալեհ Մամադովից (Ադրբեջան): Հետագա պայքարից դուրս էին մնացել նաեւ Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասափյանը:

 

Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին