1270 դիտում

Հրաչյա Պողոսյանն այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր կարող է ունենալ երկու մեդալ:

Հրաչյա Պողոսյանը մինչեւ 60 կգ քաշային կարգում անցկացրել է սփոփիչ գոտեմարտ: Նա 9:1 հաշվով առավելության է հասել Ռավզան Առնաուի (Ռումինիա) նկատմամբ եւ իրավունք վաստակել պայքարել բրոնզե մեդալի համար:

3-րդ տեղի համար գոտեմարտում Պողոսյանը հանդիպելու է Թալեհ Մամադովին (Ադրբեջան):

Երեկոյան Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եզրափակչում ուժերն է չափելու Կիրիլ Միլենով Միլովի (Բուլղարիա) հետ: Մեդալային գոտեմարտերը մեկնարկելու են 20:00-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին