Ապրիլ 19, 2024
4893 դիտում

Արթուր Ալեքսանյանը Բելգրադում կպայքարի Աշխարհի 4-րդ ոսկե մեդալի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Ալեքսանյանը վաղը Բելգրադում կպայքարի Աշխարհի քառակի չեմպիոնի կոչման համար:

Այսօր կիսաեզրափակչում նա հանդիպել է 2021-ի Աշխարհի չեմպիոն, իրանցի Մոհամադ Հադի Սարավիին, որի նկատմամբ առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ:

 

Այս անգամ էլ հայ ըմբիշն ավելի վստահ ու ուշադիր է գործել եւ գերազանցել բավական ուժեղ մրցակցին: Նա դիմակայությունն ավարտել է 3:1 հաշվով ու վաղը երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար:

 

Ավելի վաղ Ալեքսանյանը չեմպիոն է դարձել 2014 թվականին Տաշքենդում, ապա հաջողությունը կրկնել 2015-ին ու 2017 թթ.՝ Լաս Վեգասում եւ Փարիզում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին