1369 դիտում

Արթուր Ալեքսանյանն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի եռակի չեմպիոն Արթուրը Ալեքսանյանը շարունակում է պայքարել իր 4-րդ ոսկե մեդալի համար: Նա Բելգրադում ընթացող ԱԱ-ում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշը ոչ մի շանս չի տվել ու 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանը ներկայացնող Բեքսուլթան Մախամաժանովիչի նկատմամբ:

 

Պայքարն Աշխարհի առաջնությունում Ալեքսանյանը սկսել է որակավորման փուլից ու արդեն 3 հաղթանակ է գրանցել:

 

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պարտություն է կրել քառորդ եզրափակչում, Սլավիկ Գալստյանը (67 կգ)՝ որակավորման փուլում, իսկ Կարապետ Չալյանը (82 կգ)՝ 1/8 եզրափակչում:

 

Մալխաս Ամոյանը (77 կգ) սփոփիչ գոտեմարտերում ուժեղ է եղել եւ երեկոյան սերբ Վիկտոր Նեմեսի հետ պայքարելու է բրոնզի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին