Ապրիլ 20, 2024
853 դիտում

Բելգրադում ԱԱ-ի մեդալների համար պայքարի մեջ կմտնեն 4 հայ հունահռոմեականներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում շարունակվող Աշխարհի առաջնությունում հայ հունահռոմեականների մասնակցությամբ գոտեմարտերն այսօր շատ են լինելու: Հանդես են գալու 4 ըմբիշներ ու բոլորն էլ պայքարը սկսելու են որակավորման փուլից:

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) հանդիպելու է ճապոնացի Ռյուտո Իկեդային, Սլավիկ Գալստյանը՝ (67 կգ) Ուկրաինան ներկայացնող Պարվիզ Նասիբովին:

 

Ֆիլիպ Սաչիչը (Խորվաթիա) Կարապետ Չալյանի (82 կգ) մրցակիցն է, իսկ Արոն Իսոմի Մբոն (Կոնգո)՝ Արթուր Ալեքսանյանի (97 կգ):

 

Մալխաս Ամոյանը (77 կգ) սփոփիչ գոտեմարտեր է անցկացնելու ու փորձելու պայքարել 3-րդ տեղի համար:

 

ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչները կլինեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

 

Նախնական գոտեմարտերը տեւելու են Երեւանի ժամանակով 12:30-16:30-ը, իսկ կիսաեզրափակիչները մեկնարկելու են 20:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին