Ապրիլ 18, 2024
1277 դիտում

ԱԱ. Մալխաս Ամոյանը վաղը սփոփիչ գոտեմարտերով կփորձի պայքարել բրոնզի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմում պայքարի մեջ են մտել 2 ըմբիշներ:

Նախորդ տարվա Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) զիջել է մեկնարկային գոտեմարտում: Սակայն նրա մրցակից հունգարացի Զոլտան Լեւայը փայլուն է հանդես եկել ու 4 հաղթանակ տարել: Նա հասել է եզրափակիչ՝ Ամոյանին հարավորություն տալով պայքարել բրոնզի համար:

 

Վաղը հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի ու հաղթանակի դեպքում 3-րդ տեղի համար կմենամարտի:

 

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) Բելգրադում մեկ հաղթանակ է տարել, ապա զիջել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին