Ապրիլ 25, 2024
1168 դիտում

Կուրղինյան. Այս տարի ԱԱ-ում ավելի լավ հանդես գալու շանսեր ունենք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 15-ին Բելգրադի «Սթարք Արենայում» կայանալիք Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու 6 մարզիկ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը խոսել է կազմի փոքրաքանակ լինելու ու իրենց շանսերի մասին:

«Նախորդ տարվա Աշխարհի առաջնությունում 4 մարզիկով ենք հանդես եկել, հիմա մասնակիցների թիվը հասել է 6-ի: Մեր ռեսուրսներով երկրի համար այս կազմը փոքր չէ, նման կարգի 6 մարզիկ ունենալ, որոնք կարող են ներկայանալ Աշխարհի առաջնությունում, լավ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս պահին մնացած 4 քաշային կարգերում պարզապես ուժեղ մարզիկներ չկան: Հեռանկարային երիտասարդներ ունենք, ովքեր հետագայում կարող են համալրել հավաքականը:

Թիմի առջեւ դրված է լավ մասնակցելու խնդիր, տղաները լավ մարզավիճակում են, ամեն գոտեմարտում դուրս են գալու հաղթանակի համար, բոլորն էլ ապացուցել են իրենց կարգը միջազգային մրցաշարերում: Արսենը, Վազգենը, Արմանը, Մանվելը Եվրոպայի մեդալակիրներ են, Արման Ավագյանն ու Հրայրը դեռ մեծահասակների պայքարում մեդալներ չունեն, բայց 23 տարեկանների ԵԱ-ում ու ԱԱ-ում են նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի ավելի լավ հանդես գալու շանսեր ունենք, մեկ տարվա ընթացքում ըմբիշները դրական տեղաշարժ են գրանցել: Իրանում միջազգային մրցաշար ենք ունեցել, Ռուսաստանի ընտրանու հետ՝ 2 հավաք, լավ նախապատրաստական փուլ ենք անցել»:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին