Ապրիլ 18, 2024
3220 դիտում

ԵԱ-ի մեդալակիրները ցանկանում են հաղթել նաեւ Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում կայացած երիտասարդների ԵԱ-ում միայն Հայաստանի ազատ ոճի հավաքականին է հաջողվել 3 ոսկե մեդալ նվաճել:

Այսօր ըմբիշները հանդիպել են լրագրողների հետ ու խոսել իրենց նվաճումներից:

ԵԱ-ի հաղթող Հայկ Պապիկյան (70 կգ)

Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ էին ու լավ պատրաստված: Գնացել էի միայն ոսկե մեդալ նվաճելու համար ու ստացվեց հաղթող դառնալ: Եզրափակչում զիջելուց հետո ադրբեջանցի մրցակիցս ընդունեց իր պարտությունն ու սեղմեց ձեռքս, բայց պատվոհարթակից իջավ մեր օրհներգի ժամանակ, իր որոշումն էր:

Ոսկե մեդալակիր Մուշեղ Մկրտչյան (79 կգ)

Ամենաբարդը ստացվեց ադրբեջանցու դեմ գոտեմարտը, կոնֆլիկտ եղավ մեր միջեւ, բայց մարզիչների հետ ամեն ինչ կարողացանք հաղթահարել: Չէի լարվել ու հաղթեցի: Ուզում հաջորդն օգոստոսին կայանալիք Աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալ:

Լյովա Գեւորգյանն (125 կգ)՝ հաղթող

Երեք գոտեմարտ անցկացրի առաջնությունում, հատկապես դժվար էր երկրորդը՝ թուրքի դեմ, 5:2 հաղթեցի նրան, թեեւ, լավ չէի պատրաստվել ու իմ ուզածի պես չկարողացա անցկացնել: Ուզում էի խոշոր հաշվով առավելության հասնել:

Մարզիչները մեզ լավ էին պատրաստել, որ կարողանանք հաղթել: Նպատակս ԱԱ-ում հաղթելն է:

Արծաթե մեդալակիր Հարություն Հովհաննիսյան (57 կգ)

Լավ էի պատրաստվել առաջնությանը, չորս հավաք էինք անցկացրել, ֆիզիկապես ու հոգեպես լիովին տրամադրվել: Մի քանի օրվա դադարից հետո նորից մարզումները կսկսենք, որ մասնակցենք ԱԱ-ին:

Այս մեդալի շնորհիվ վստահություն ձեռք բերեցի, որ կարողանամ հետագայում բարելավել արդյունքներս: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին