Ապրիլ 19, 2024
3086 դիտում

Լյովա Գեւորգյանը Մ-20 տ. ԵԱ-ի հաղթող է, իսկ Հայաստանի ազատ ոճի ընտրանին՝ 2-րդը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հռոմում ավատված մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ընտրանին հիանալի է հանդես եկել ու թիմային պայքարում 2-րդ տեղը գրավել:

Ըմբիշներին հաջողվել է նվաճել 3 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալներ:

Առաջնության վերջին օրը հաղթող է դարձել Լյովա Գեւորգյանը (125 կգ):

Նա եզրափակչում հանդիպել է վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլին ու ոչ մի շանս չտվել նրան՝ հաղթելով 13:2 հաշվով:

Հայկ Աբրահամյանն էլ մինչեւ 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել, նա 12:0 հաշվով հաղթել է Հուսեյն Իբրահիմին (Բուլղարիա):

Ավելի վաղ չեմպիոններ են դարձել Հայկ Պապիկյանն (70 կգ) ու Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), իսկ Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) 2-րդ տեղն է գրավել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին