2340 դիտում

Կուրղինյան. Ոչ ոք անպարտելի չէ ու բոլորին էլ կարելի է հաղթել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում հոկտեմբերի 20-28-ը Բուդապեշտում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ:

Մրցաշարին մասնակցելու են Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Թիմը մրցավայր է մենկելու հոկտեմբերի 19-ին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ խոսել է կազմի ընտրությունից ու իր ակնկալիքներից:

Տարեսկզբին  ըմբիշները Հայաստանի առաջնությանն են մասնակցել, ապա մի շարք միջազգային մրցաշարերում հանդես եկել, որոնցից վերջինը եղել է Վանաձորում: Դրանց արդյունքում էլ կազմը որոշվել է, ԱԱ են մեկնելու մեր հիմանական մարզիկները:

57 կգ քաշային կարգում նախապես Գարիկ Բարսեղյանն էր հայտավորված, բայց վնասվածքի պատճառով նրան փոխարինեցինք: 70-ում Դավիթ Սաֆարյանը վերադարձել է, ուրախ ենք, որ թիմում նման բարձրակարգ մարզիկ կա: Նա տարվա սկզբից հավաքների է մասնակցել, հանդես եկել Թբիլիսիի ու Սարգսյանի անվան միջազգային մրցաշարերին եւ բավական լավ արդյունք ցույց տվել: Մեդալային հույսեր նրանից, իհարկե, ունենք:

Գերծանր քաշային կարգում մասնակից չունենք, քանի որ Լեւան Բերիանիձեն քաշի հետ կապված խնդիր ունի, Աշխարհի առաջնությանը չի կարող հասցնել մասնակցել, մյուս տարվա վարկանշային մրցումներում, գուցե, հանդես գա:

Վերջին հավաքների ընթացքում փորձել ենք տակտիկայի ու տեխնիկայի վրա աշխատել, ավելի վաղ էլ Ծաղկաձորում՝ ֆիզիկական պատրաստվածության վրա:

Երիտասարդական հավաքականում լավ մարզիկներ կան, այս տարի նրանք ԱԱ-ում ու ԵԱ-ում մեդալներ են նվաճել, եթե այս ցիկլում չհասցնեն մասնակցել, հաջորդում անպայման կլինեն:

Հունգարիայում բոլորն էլ տեսականորեն ունեն հաղթելու ու մեդալներ նվաճելու շանսեր, եթե օրինաչափորեն նայենք, սովորաբար հաջող են հանդես գալիս նախկինում մեդալներ նվաճած մարզիկները: Բայց սպորտում ամեն ինչ էլ կարող է պատահել, ոչ մեկ անպարտելի չէ ու ցանկացածին էլ կարելի է հաղթել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին