Ապրիլ 19, 2024
3394 դիտում

Սահակ Հովհաննիսյանը պատանեկան ՕԽ-ում նվաճել է բրոնզե մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Բուենոս Այրեսում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է երկրորդ մեդալը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի առաջնության հաղթող Սահակ Հովհաննիսյանը:

 

Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Ալժիրի ներկայացուցչի նկատմամբ, ապա զիջել է ապագա ոսկե մեդալակիր վրացի ըմբիշին:

 

Երրորդ տեղի համար պայքարում Հովհաննիսյանը հաղթել է Միգել Անխելին (Մեքսիկա) ու նվաճել ՕԽ-ի բրոնզե մեդալ:

 

Հայաստանի հավաքականից ավելի վաղ ոսկե մեդալակիր էր դարձել ծանրորդ Կարեն Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին