Ապրիլ 20, 2024
exclusive
4323 դիտում

Էջմիածնում ըմբշամարտի պատանեկան խոշոր մրցաշար է կայանալու


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 8-10-ն Էջմիածնում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար՝ նվիրված Համլետ Պատուրյանի հիշատակին:

Mediamax Sport-ին մրցաշարի կազմակերպիչները հայտնել են, որ Պատուրյանը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում, ապա վերադարձել է Հայաստան ու Էջմիածնում մարզադպրոց կառուցել: Առաջին մրցաշարը, որ կայացել է այնտեղ, եղել է 2016 թվականի Հայաստանի երիտասարդների առաջնությունը:

 

«Առաջին հուշամրցաշարն ենք անցկացնելու, որը պատանեկան է լինելու: Մասնակցության հայտ են ներկայացրել 180 ըմբիշներ Երեւանից ու բոլոր մարզերից: Մրցաշարի կազմակերպման համար ծախսել ենք 22 հազ. դոլար: Մեդալակիրների ու նրանց մարզիչների համար դրամական պարգեւներ են նախատեսված»,- ասել է Էջմիածնի քաղաքապետարանի համար 1 մարզադպրոցի տնօրեն Ժորա Վարդանյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին