exclusive
5364 դիտում

Ամոյան. Ուրախ եմ, որ Հայաստանի անկախության տոնի նախօրեին ոսկի նվաճեցի


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Աշխարհի երիտասարդական առաջնությունից Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը վերադարձել է 1 ոսկե ու 2 արծաթե մեդալներով:

Աշխաչհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մալխաս Ամոյանը: Mediamax Sport-ի հետ զրույցում նա պատմել է մեծ դժվարությամբ նվաճած մեդալից ու շնորհակալություն հայտնել իրեն բոլոր օգնողներին:


Այս հաղթանակին ու ոսկե մեդալին վաղուց եմ սպասել, սակայն ամեն անգամ որեւէ բան խանգարում էր ու չէր ստացվում 1-ինը լինել: Այս անգամ էլ շատ դժվար էր պայքարը, բայց կարողացա լավագույնը դառնալ:

 

Մինչեւ եզրափակիչ հասնելը 4 գոտեմարտ եմ անցկացրել, երկուսը բավական դժվար էին: Եզրափակչում էլ շատ լավ էի տրամադրվել, հիշել էի նախորդ տարվա բացթողումս ու հաղթեցի:

 

Աննակարագրելի պահ էր, երեւի միայն հաղթանակից հետո ես ունենում նման զգացողություններ:

 

Բոլոր տղաներն էլ իրար օգնեցին, ուրախ եմ, որ եւ անհատապես մեդալներ նվաճեցինք, եւ թիմային պայքարում 3-րդը դարձանք: Առաջին անգամ նման արդյունք գրանցեցինք:

 

Լուսանկարը` Facebook

Իմ բոլոր հաջողություններում մեծ ներդրում ունի հորեղբայրս`Ռոման Ամոյանը: Նրանից շատ բան եմ սովորել ու կփորձեմ անել այն, ինչն իրեն չի հաջողվել սպորտում: Ուզում եմ արդարացնել նրա բոլոր սպասելիքները:

 

Ինձ շատ են օգնել նաեւ հավաքականի մարզիչները`Արմեն Բաբալարյանն ու Մովսես Կարապետյանը, օր ու գիշեր աշխատել են մեզ հետ: Անչափ մեծ է նաեւ անձնական մարզչիս՝ Համլետ Հովհաննիսյանի, ներդրումը: Շատերին եմ շնորհակալ, որ օգնել են ինձ, նրանց թվում են մեր չեմպիոնները`Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

 

Շատ ուրախ եմ, որ մեդալս Հայաստանի անկախության 27-ամյակի նախօրեին է եղել: Մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին