Ապրիլ 25, 2024
4091 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները


Լուսանկարը` Մեդիամաքս


Տրնավայում այսօրվանից Աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթները սկսում է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Գորգ են դուրս գալու 4 ազատ ոճայիններ:

Մինչեւ 57 կգ քաշային կարգի որակավորման փուլում Արսեն Հարությունյանը մրցելու է շվեյցարացի Նինո Լեուտերտի հետ: Գեղամ Գալստյանը (65 կգ) նույն փուլում հանդիպելու է Հիրոմու Սակակային (Ճապոնիա):

 

Արման Անդրիասյանի (70 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում լինելու է կրկին ճապոնացի`Ջինտարո Մոտոյաման: Արման Ավագյանը (79 կգ) գոտեմարտելու է ուկրաինացի Ադլան Բատաեւի հետ:

 

ԱԱ-ին մասնակցելու են նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին