4586 դիտում

Մալխաս Ամոյանը Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողն է


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր:

Հունահռոմեական ոճի ըմբիշը մինչեւ 67 կգ քաշային կարգում փայլուն է ելույթ ունեցել ու առավելության հասել բոլոր մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում էլ նա շատ վստահ է գոտեմարտել ու 10:0 հաշվով հաղթել ուզբեկ Մախմուդ Բախշիլլոեւին: Ամոյանը նվաճել է Հայաստանի ընտրանու առաջին ոսկե մեդալը:

 

Մինչ այդ արծաթե մեդալակիրներ էին դարձել Տիգրան Մինասյանն (55 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին