4220 դիտում

Եվս 4 ըմբիշներ այսօր ուժերը կչափեն երիտասարդական ԱԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել:

2 ըմբիշներ եզրափակչում են, 1-ն էլ կգոտեմարտի սփոփիչ մենամարտում: Այսօր հանդես կգան մյուս 4 ըմբիշները, բոլորն էլ պայքարի մեջ կմտնեն որակավորման փուլից:

Սլովակիայի Տրնավա քաղաքում Արարատ Մանուչարյանի (60 կգ) մրցակիցը կլինի Սեբաստիան Նովիցկին (Լեհաստան):  Մալխաս Ամոյանը (67 կգ) կգոտեմարտի Հավարդ Յոերգենսենի (Նորվեգիա) հետ:

Էրիկ Էլոյանն (82 կգ) ուժերն կչափի վրացի Այվենգո Ռիկաձեի հետ, իսկ Ռազմիկ Խաչատրյանը (97 կգ)՝ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին