9995 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում 2 հունահռոմեականներ կպայքարեն ոսկու համար


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


2 հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս են եկել Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:

2018-ի Եվրոպայի հաղթող Տիգրան Մինասյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում կպայքարի այս տարվա իր 2-րդ ոսկե մեդալի համար: Նա կիսաեզրափակչում 10:0 հաշվով ուժեղ է եղել հնդիկ Վիջայ Վիջայից: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Մոհամմադ Նասերպուրն (Իրան) է:



Եզրափակչում է նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Օվասափյանը (130 կգ), նա ոսկու համար պայքարում մրցելու է կրկին Իրանի ներկայացուցչի՝ Ամին Միրզազադեհի հետ: Կիսաեզրափակչում Օվասափյանը 2:1 հաշվով հաղթել է Կոհլտոն Շուլցին (ԱՄՆ):



Հրաչյա Պողոսյանը (63 կգ) հնարավորություն ունի բրոնզե մեդալ նվաճելու: Սփոփիչ գոտեմարտում նա ուժերն է չափելու ամերիկացի Ալստոն Նատտերի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին