Ապրիլ 26, 2024
exclusive
6369 դիտում

ԱԱ-ին ազատ ոճի երիտասարդական թիմը կմասնակցի ԵԱ-ի հաղթական կազմով


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Երեւանում պատրաստվում է Տրնավայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Թիմը հանդես է գալու համարյա նույն կազմով, որով օգոստոսին մասնակցել է Եվրոպայի առաջնությանն ու վերադարձել 3 ոսկե ու 2 բրոնզե մեդալներով:

Միակ փոփոխությունը կլինի մինչեւ 74 կգ քաշային կարգում: Հրայր Ալիխանյանը ձեռքի վնասվածք է ստացել, հնարավոր է նրան փոխարինի Դավիթ Գեւորգյանը:

Ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը Mediamax Sport-ին ներկայացրել է ԱԱ-ի կազմը: Տրնավայում ելույթ կունենան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

«Թիմի տրամադրությունն ու տրամադրվածությունը մարտական է: Մեդալային ակնկալիքներ էլ ունենք: Եվրոպայի առաջնությունից հետո քիչ ժամանակ ենք ունեցել, այդ ընթացքում փորձել ենք վերականգնվել ու նախապատրաստվել այս կարեւոր մրցաշարին: Մրցավայր ենք մեկնելու սեպտեմբերի 19-ին»,- ասել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին