Ապրիլ 19, 2024
5005 դիտում

Սաֆարյանը վերադարձել է ըմբշամարտ ՕԽ չեմպիոն դառնալու նպատակով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու տարվա դադարից հետո Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը որոշել է վերադառնալ ըմբշամարտ: Նա Վանաձորում հանդես է եկել Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում ու մինչեւ 70 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձել:

Ռիոյի Օլիմպիական խաղերից հետ ելույթ չեմ ունեցել: Ուզում էի վերադառնալ, բայց հանգստի կարիք ունեի, շատ էի քաշ գցում, նաեւ վնասվածքներ ունեի, որոնք պետք էր բուժել:

 

Սկզբում շատ դժվար էր մարզումային պրոցեսի մեջ մտնել, սա իմ 2-րդ մրցումներն էին: Զգում եմ, որ ամեն մենամարտից հետո ինձ ավելի լավ ու վստահ եմ զգում: Եզրափակչում կարծում էի, որ կարող եմ հաղթել, բայց չստացվեց, թեեւ որոշակի առաջընթաց զգում եմ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սա փորձ էր հոկտեմբերին կայանալիք ԱԱ-ից առաջ, լավ մենամարտեր ունեցա: Վանաձորում միշտ լավ են երկրպագում, միշտ էլ ցավալի է, որ այսքան լավ աջակցում են ու զիջում ես:

 

Սեպտեմբերի 17-ից միանում եմ Հայաստանի հավաքականին, որը Երեւանում կսկսվի պատրաստվել առաջնությանը: 5 տարի առաջ Բուդապեշտում եմ Աշխարհի չեմպիոն դարձել, նորից այնտեղ եմ վերադառնալու: Ուզում եմ նաեւ Օլիմպիական չեմպիոն դառնալ, մանկությանս երազանքն է:

 

Այս տարի 70 կգ-ում հանդես կգամ, մյուս տարի վարկանշային ԱԱ-ն է, պետք է որոշեմ, որ քաշային կարգը ներկայացնել: Մինչ 2020-ի Օլիմպիական խաղերը շատ ժամանակ չի մնում: Քայլ առ քայլ պետք է մարզավիճակ հավաքեմ ու պատրաստվեմ խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին