Ապրիլ 20, 2024
4194 դիտում

Կուրղինյան. Սարգսյանի մրցաշարում շատ ըմբիշներ պետք է անցնեին եզրափակիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Վանաձորում ավարտվել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Այն կայացաել է արդեն 23-րդ անգամ, ու մասնակցել են 15 երկրների մարզիկներ: Հայ ըմբիշները 2 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել:

 

Մրցաշարն ամփոփում է հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

 

Ոչ բոլոր քաշային կարգերից եմ գոհ, ամեն ինչ չէ, որ ստացվեց մեր ըմբիշների մոտ: Ընդհանուր առմամբ լավ մասնակցեցին, իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան, թեեւ ավելին էլ կարող էին: Մարզիկների մեծ մասը պետք է եզրափակիչ անցնեին, նրանց առաջ այդպիսի խնդիր էի դրել:

 

Այս տարի շատ հավաքականներ երիտասարդական կազմերով էին եկել, հետեւաբար միջին կարգի մրցաշարում հանդես եկանք հոկտեմբերին կայանալիք ԱԱ-ից առաջ:

 

Առաջիկայում 2 հավաք ունենք, որից հետո կմեկնենք առաջնությանը: Առաջինը սեպտեմբերի 18-ին կսկսենք Օլիմպավանում, ապա 2 շաբաթ անց կմեկնենք Մինսկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին