Ապրիլ 20, 2024
exclusive
5147 դիտում

Ազատ ոճայինները հավաք են անցկացնում Ծաղկաձորում


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին շուրջ մեկ շաբաթ է ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ մարզվում են մեծ թիմով ու պատրաստվում են Ստեփան Սարգսյանի գավաթին:

«Տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Մյուս շաբաթ կմեկնենք Վանաձոր, որտեղ էլ կմասնակցենք Սարգսյանի միջազգային մրցաշարին: Հայաստանի հավաքականը մեծ կազմով է ելույթ ունենալու, ինչը հնարավորություն կտա մարզիկներին տեսնել գործի մեջ: Ես կկարողանամ կողմնորոշվել նաեւ Աշխարհի առաջնության կազմի ընտրության հարցում»,-ասել է Կուրղինյանը:

Նա ընդգծել է, որ մրցաշարից հետո կրկին հավաքներ կունենան ու կմեկնեն Բուդապեշտ, որտեղ էլ կայանալու է Աշխարհի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին