Ապրիլ 23, 2024
exclusive
8953 դիտում

Ստեփան Սարգսյանի մրցաշարին կմասնակցեն շուրջ 120 ըմբիշներ


Լուսանկարը` Mediamax

Արայիկ Բաղդադյանը
Արայիկ Բաղդադյանը

Լուսանկարը` Mediamax


Սեպտեմբերի 7-ին Վանաձորում մեկնարկելու է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասել է, որ այս պահին հայտ ուղարկել են 10 երկրի թիմեր:

«Ինչպես եւ նախորդ տարիներին, մենք ողջ ուժերով պատրաստվում ենք այս կարեւոր մրցաշարին: Հիմա հայտեր ունենք 10 երկրից, սակայն սպասում ենք, որ այդ թիվը դեռ կավելանա: Ընդհանուր առմամբ Սարգսյանի մրցաշարում հանդես կգա մոտ 120 ըմբիշ»,-նշել է Բաղդադյանը:

Հայտեր ուղարկել են ԱՄՆ-ի, Իրանի, Մոլդովայի, Հունաստանի, Վրաստանի, Սան-Մարինոյի, Իսրայելի, Ռուսաստանի ֆեդերացիաները, վերջինս Հայաստան կժամանի 4 թիմով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին