5739 դիտում

Հայ ըմբիշների հաջորդ նպատակն ԱԱ-ում փայլուն ելույթն է


Լուսանկարը` https://unitedworldwrestling.org


Հռոմում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում փայլել են Հայաստանի երկու հավաքականներն էլ: Միասին ազատ ու հունահռոմեական ոճի ընտրանիները 10 մեդալ են նվաճել:

Հունահռոմեական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի կարծիքով, երկու թիմերն էլ հիանալի են հանդես եկել:

«Մենք մինչեւ ԵԱ-ն 6 հավաք ենք անցկացրել ու 3 միջազգային մրցաշարի մասնակցել, որոնց արդյունքում էլ որոշվել է թիմի կազմը: Իհարկե, սպասելիքները միշտ ավելի շատ են լինում, կարող էինք եզրափակչի 3 մասնակից ունենալ, բայց այս արդյունքն էլ գոհացուցիչ է»,- նշել է մարզիչը:

Սեպտեմբերի 17-23-ը Սլովակիայում կայանալիք ԱԱ-ում եւս հունահռոմեականները փորձելու են լավ հանդես գալ, թիմի կազմը հիմնականում նույնն է մնալու, հնարավոր է 1-2 ըմբիշի փոփոխություն լինի միայն:

Ազատ ոճի ընտրանու 2-րդ մարզիչ Արմեն Մալխասյանը նույնպես տպավորված է հայ ըմբիշների ելույթներով: Նրա խոսքով, ամենակարեւորն այն էր, որ շատ բարձր էր թիմային ոգին, բոլորը պատրաստված էին ու մարտական տրամադրված: 

«Իսկապես, շատ լավ մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը: Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը հաստատեցին իրենց բարձր կարգը: Հովհաննես Մաղաքյանից մեդալ սպասում էինք, բայց ոչ ոսկե: Նա էլ հիանալի մասնակցեց ու առավելագույնն արեց: Նույնքան հաջող փորձելու ենք մասնակցել նաեւ Աշխարհի առաջնությանը»,- ավելացրել է Մալխասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին