exclusive
9655 դիտում

Երիտասարդ հունահռոմեականները պատրաստվում են ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը Հռոմը հյուրընկալելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբիշները գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վերջին հավաքն են անցկացնում Օլիմպավանում: Նրանք այնտեղ մնալու են հուլիսի 18-28-ը:

 

Մարզիչը Mediamax Sport-ին ասել է, որ ԵԱ-ում հանդես են գալու Տիգրան Մինասյանը (55 կգ), Արարատ Մանուչարյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

 

«Տղաների տրամադրվածությունը մարտական է, կարեւորը վնասվածքներ չկան: Դեռ ծանր աշխատանքի փուլում ենք, այնպես ենք անելու, որ առաջնությունում լավագույն մարզավիճակում լինենք»,- ասել է Բաբալարյանը:

 

Ազատ ոճի ընտրանին եւս առաջնությանը 8 ըմբիշով է մասնակցելու:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին