Ապրիլ 23, 2024
7500 դիտում

21 տարի անց մեդալ ԱԱ-ում. Պատանեկան թիմերի մարզիչները գոհ են


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ըմբշամարտի պատանեկան հավաքականները վերադարձել են Զագրեբից, որտեղ մասնակցել են Աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Հունահռոմեական Կարեն Խաչատրյանը (80 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, նրա թիմակից Շանթ Խաչատրյանը (65 կգ) կանգնել է պատվոհարթակի 2-րդ աստիճանին, ազատ ոճային Ռաֆայել Հարությունյանը (45 կգ) եւս 2-րդն է եղել:

Գագիկ Խաչատրյան (հունահռոմեական ընտրանու գլխավոր մարզիչ)

Առաջնությանը 7 մարզիկով ենք մասնակցել, որոնցից 2-ը մեդալակիր դարձան: Կարեն Խաչատրյանը լավ ելույթներ ունեցավ, հաղթեց 5 գոտեմարտում: Եզրափակչում նա առավելություն ուներ ու չզիջեց այդ կարեւոր պայքարում: Մրցում էր այս տարվա Եվրոպայի հաղթող վրացի մրցակցի դեմ, Խաչատրյանը համառ գտնվեց ու ոսկե մեդալակիր դարձավ:

Հույս ունեինք, որ Շանթ Խաչատրյանը եւս չեմպիոնական ելույթ կունենա, բայց արծաթ նվաճեց: Նրա մրցակիցն էլ եզրափակչում Եվրոպայի չեմպիոնն էր: Շանթը սխալ թույլ տվեց ու պարտվեց 0:3 հաշվով: Նա առաջին անգամ Աշխարհի առաջնությունում մեդալակիր դարձավ:

Մյուս տղաներն էլ վատ հանդես չեկան, թիմին միավորներ բերեցին:

Արշակ Հայրապետյան(ոզատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ)

Մենք մրցավայր էինք մեկնել 5 ըմբիշով ու մեկ մեդալ ունեցանք: Ռաֆայելը մինչ եզրափակիչ հասնելը տպավորիչ ու մեծ առավելույամբ հաղթանակներ տարավ մրցակիցների նկատմամբ: Այս տարվա ԵԱ-ի հաղթողը շատ մեծ ցանկություն ուներ 1-ին տեղը գրավել, բայց տակտիկական սխալ թույլ տվեց ու 2-րդ տեղը գրավեց:

21 տարի է, որ ազատ ոճի ըմբշամարտում մեդալ չէինք ունեցել, սա շատ կարեւոր նվաճում էր մեզ համար:

Նարեկ ու Նորիկ Հարությունյաններից էլ գոհ եմ, լուրջ մրցակիցների հաղթեցին ու 5-րդ տեղը գրավեցին: Նրանք փորձ ձեռք բերեցին, որը հետագայում շատ պետք կգա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին