Ապրիլ 25, 2024
4726 դիտում

Կարեն Խաչատրյանը դարձել է պատանեկան ԱԱ-ի ոսկե մեդալակիր


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի պատանիների առաջնությունում երեկ Հայասանը նվաճել է մեկ ոսկե ու արծաթե մեդալներ:

Մինչեւ 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը եզրափակիչ գոտեմարտում ուժերն է չափել վրացի Գիորգի Ցոպուրաշվիլիի հետ: Հայ մարզիկը կարողացել է հաղթել 2:1 հաշվով ու նվաճել ԱԱ-ի ոսկե մեդալ:

 

Եզրափակչում ելույթ է ունեցել նաեւ Շանթ Խաչատրյանը (65 կգ), որը պարտություն է կրել Մուսլիմ Իմադաեւից (Ռուսաստան) ու դարձել արծաթե մեդալակիր:

 

Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի Ռոբերտ Կարապետյանը (51 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին