Ապրիլ 24, 2024
4535 դիտում

Պատանեկան ԱԱ. Երկու հայ հունահռոմեական եզրափակչում է


Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի պատանիների առաջնությունում հաջող են մեկնարկել Հայասանի հավաքականի անդամները:

Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկած 4 ըմբիշից 3-ը պայքարելու է մեդալի համար:

 

Հայաստանի ընտրանին եզրափակչում ունի երկու ներկայացուցիչ:

 

Շանթ Խաչատրյանը (65 կգ) վստահ հանդիպումներ է անցկացրել ու հաղթել բոլոր մրցակիցներին: Խաչատրյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու Մուսլիմ Իմադաեւի (Ռուսաստան) հետ:

 

Կարեւոր հաղթանակներ է տարել նաեւ մինչեւ 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը: Նա նույնպես եզրափակչում է ու ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտելու է վրացի Գիորգի Ցոպուրաշվիլիի հետ:

 

Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ) սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է ուկրաինացի Օլեքսանդր Յակովլեւվին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին