3916 դիտում

Պատանիների ԱԱ-ում պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները


Լուսանկարը` UWW


Զագրեբում այսօր Աշխարհի պատանիների առաջնությունում պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականը ներկայացնելու է չորս մարզիկ:

Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ) պայքարը սկսելու է 1/8 փուլից, նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Գեւորգ Սուքիասյանը (55 կգ) որակավորման փուլում ուժերը չափելու է Մաքսիմ Կուցենկոյի (Ուկրաինա) հետ, Շանթ Խաչատրյանը (65 կգ) կհանդիպի Բին Քսյուին (Չինաստան):

Մինչեւ 80 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը 1/16 փուլում կպայքարի Մարիո Վուկովիչի (Սերբիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին