Ապրիլ 24, 2024
4721 դիտում

Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Թբիլիսիի Գրան Պրիում


Լուսանկարը` UWW


Թբիլիսիում ընթանում է ըմբշամարտի Գրան Պրին, որին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականները:

Ազատ ոճի թիմից երեկ բրոնզե մեդալակիր է դարձել Գարիկ Բարսեղյանը (61 կգ): Նա երրորդ տեղի համար պայքարում հանդիպել է Ադիլ Օսպանովին (Ղազախստան) ու առավելության հասել4:2 հաշվով:

 

Երրորդ տեղն է գրավել նաեւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ): Նա էլ ուժեղ է եղել Նիկա Կենչաձեից (Վրաստան):

 

Հունահռոմեական ոճի ըմբիշները նույնպես մեդալներ են նվաճել: Մինչեւ 82 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու դուրս եկել եզրափակիչ: Այստեղ նա 7:5 հաշվով պարտություն է կրել վրացի Լաշա Գոբաձեից ու դարձել է արծաթե մեդալակիր:

 

Հունահռոմեականներից բրոնզե պարգեւի է արժանացել Սեյրան Սիմոնյանը (72 կգ), որը 2:1 հաշվով ուժեղ է եղել Մուրադ Միքելաձեից (Վրաստան):

 

Այսօր բրոնզի համար գոտեմարտում ելույթ կունենա Ասլան Պողոսյանը (67 կգ): Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու նաեւ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), նա ուժերն է չափելու բուլղարացի Յոհան Դիմիտրովի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին