Ապրիլ 18, 2024
4168 դիտում

Պատանի ազատ ոճայինները Զագրեբում մասնակցում են ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Զագրեբում ընթանում է ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը:

Երեկ պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականի կազմում երկու ըմբիշներ կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Նորիկ Հարությունյանը (55 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի Նաթան Սերեբրինսկու (Իսրայել) հետ: Մինչեւ 65 կգ քաշային կարգում էլ Նարեկ Հարությունյանը կմրցի Հասան Ալարախտիի (Սաուդյան Արաբիա) հետ:

Այսօր ելույթ է ունենալու նաեւ Եվրոպայի առաջնության հաղթող Ռաֆայել Հարությունյանը (45 կգ), նա 1/8 եզրափակչում հանդիպելու է ադրբեջանցի Քանան Հեյբատովին: Մանվել Խնձրցյանը (51 կգ) նույն փուլում ուժերն է չափելու սլովակ Թոմաս Քսոերգոյի հետ:

Տիգրան Ղազարյանը (60 կգ) որակավորման փուլից է սկսելու պայքարն ու հանդիպելու է Ստանիսլավ Նովակին (Մոլդովա), Նորայր Նազարյանը (71 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Վադիմ Կուրիլենկոյին, իսկ Լյովա Գեւորգյանի (92 կգ) մրցակիցն ավստրալացի Թոմաս Բարնսն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին