exclusive
6132 դիտում

Ազատ ոճի երիտասարդական թիմը հաջող է մասնակցել Բելառուսի մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելառուսի Գոմել քաղաքում կայացած Սերգեյ Սմալի միջազգային երիտասարդական մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 5 ոսկե ու 2 բրոնզե մեդալ է նվաճել: Մրցավայր հավաքականը մեկնել էր 12 ըմբիշով:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը Mediamax Sport-ին ասել է, որ մրցաշարը նախատեսվածից թույլ է եղել, ու մասնակցել են միայն Բելառուսի, Իսրայելի ու Ուկրաինայի ընտրանիները:

«Պետք է մի քանի հավաքականներ էլ մասնակցեին, մրցաշարի որակը ցածր էր, սակայն կարողացա տղաներին գործի մեջ տեսնել, համարյա բոլորն էլ 3-4 գոտեմարտ անցկացրին: Սա հուլիսի 30-ին Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին մրցաշարն էր»,- նշել է նա:

Բելառուսի մրցաշարում հաղթողներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Զավեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեսյանը (70 կգ), Արմեն Ավագյանը (79 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Հրայր Ալիխանյանն ( 74 կգ ) ու Մհեր Մարկոյանն (86 կգ) էլ բրոնզե մեդալակիրներն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին