Ապրիլ 24, 2024
9302 դիտում

Հայ հունահռոմեականները 3 մեդալ են նվաճել դպրոցականների ԵԱ-ում


Լուսանկարը` bul-wrestling.org


Դյոռ քաղաքում կայացած Եվրոպայի դպրոցականների առաջնությունում մեդալակիր են դարձել նաեւ հայ հունահռոմեականները:

Համլետ Առաքելյանը (41 կգ) դուրս է եկել եզրափակիչ, զիջել Ասլանբեկ Իսակովին (Ռուսաստան) ու դարձել արծաթե մեդալակիր:



Մինչեւ 44 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հենրիկ Գեւորգյանը, նա 8:4 հաշվով ուժեղ է եղել բելառուս Ալեքսեյ Շիմանովիչից:



Մինչեւ 52 կգ քաշային կարգում 3-րդ տեղն է գրավել նաեւ Դավիթ Ջոթյանը, նա 9:0 հաշվով առավելության է հասել թուրք Սերկան Սարիյարի նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին