Ապրիլ 25, 2024
6007 դիտում

Ազատ ոճային Մուշեղ Մկրտչյանը դպրոցականների ԵԱ-ի հաղթողն է


Լուսանկարը` UWW


Հունգարիայի Դյոռ քաղաքում ընթացող դպրոցականների Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճային ըմբիշները մեդալներ են նվաճել:

48 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ ու հաղթող դարձել:

 

 

Մինչեւ 44 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Վարդան Ամիրխանյանը հաղթել է ադրբեջանցի Ռամկ Հեյբատովին ու կանգնել պատվհարթակի 3-րդ աստիճանին:

 

Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Դավիթ Մարգարյանը (62 կգ), նա 6:3 հաշվով ուժեղ է եղել Իսրայելը ներկայացնող Տիմուր Իշչենկոյից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին