6534 դիտում

Մ-23 տ. ԵԱ. Ազատ ոճի ըմբիշները կարող են դառնալ բրոնզե մեդալակիրներ


Լուսանկարը` UWW


Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ընտրանին այսօր կպայքարի բրոնզե մեդալների համար:

Գեւորգ Մխեյանը (70 կգ) հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այստեղ պարտություն է կրել Ուկրաինայի ներկայացուցչից: Նա պայքարելու է երրորդ տեղի համար: Մխեյանի մրցակիցը կլինի Հունգարիայի կամ Ադրբեջանի պատվիրակը:

 

Մեդալակիր կարող է դառնալ նաեւ մինչեւ 79 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը: Նա սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է թուրք ըմբիշի:

 

Այսօր ելույթները սկսելու են նաեւ Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին