Ապրիլ 24, 2024
5886 դիտում

Մ-23 տ. ԵԱ-ում այսօր ելույթները սկսում են ազատ ոճայինները


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Ստամբուլում ընթացող Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր ելույթները սկսելու են ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի կազմում  ելույթ են ունենալու 4 ըմբիշներ:

57 կգ քաշային կարգում երիտասարդների Աշխարհի փոխչեմպիոն ու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարեն Զուրաբյանը որակավորման փուլում մրցելու է վրացի Ռոբերտի Դինգաշվիլիի հետ: Գոռ Թորոսյանը 65 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում է, մրցակիցը կորոշվի որակավորման գոտեմարտից հետո:

Գեւորգ Մխեյանը (70 կգ) 1/4 եզրափակչում հանդիպելու է բելառուս Նիկիտա Սաուչանկովին: Անդրանիկ Գաբրիելյանի (79 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում Ռադիկ Վալիեւն (Ռուսաստան) է:

Հայաստանի հունահռոմեական ընտրանին նվաճել էր 3 բրոնզե մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին