Ապրիլ 19, 2024
5605 դիտում

ԵԱ-ում պատանի հունահռոմեականները 2 բրոնզե մեդալ են նվաճել


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որն ընթանում է Սկոպյեում, Գառնիկ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել:

Նա 48 կգ քաշային կարգում 8:0 հաշվով ուժեղ է եղել հունգարացի Գաբոր Կովաչից:

 

3-րդ տեղն է զբաղեցրել նաեւ Շանթ Խաչատրյանը, նա նախ հաղթել է  սփոփիչ գոտեմարտում, ապա 6:0 հաշվով առավելության հասել Միխայիլ Անաեւի (Մոլդովա) նկատմամբ:

 

Մինչեւ 60 կգ քաշային կարգում այսօր ոսկե մեդալի համար մրցելու է Սահակ Հովհաննիսյանը, նրա մրցակիցը վրացի Չխիկվաձեն է: Բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Ռոբերտ Կարապետյանը (51 կգ), մրցակցի անունը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին