Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա ձեռնունայն:
Հաբեթնակ Կուրղինյանի սաներից միայն Միհրան Ջաբուրյանն (57 կգ) է մոտ եղել մեդալ նվաճելուն: Նա բրոնզե մեդալի համար պայքարում հանդիպել է Վլադիսլավ Անդրեեւի (Բելառուս) հետ: Առաջին մրցափուլում հայ մարզիկը զիջել է 1:4 հաշվով, իսկ երկրորդում՝ 1:8:
Այսօր սփոփիչ գոտեմարտում պայքարել է նաեւ Վալտեր Մարգարյանը (70 կգ), սակայն նա նույնպես պարտություն է կրել:
Այսօր նախնական փուլում ելույթ ունեցած մյուս ազատ ոճայինները եւս չեն կարողացել պայքար ծավալել ու զիջել են մրցակիցներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: