4075 դիտում

ԵԱ. Այսօր ազատ ոճի երկու հայ ըմբիշ կարող է մեդալակիր դառնալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականի անդամներից երկուսը կարող են պայքարել մեդալների համար:

Միհրան Ջաբուրյանը (57 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերն է չափելու Միկյայ Սալիմ Նայիմի (Բուլղարիա) հետ, նույն փուլում Վալտեր Մարգարյանը (70 կգ) հանդիպելու է Անդրիյ Կվյատովսկուն (Ուկրաինա):

 

Այսօր պայքարի են դուրս գալու նաեւ մյուս քաշային կարգի ըմբիշները: Գարիկ Բարսեղյանի (61 կգ) մրցակիցը լինելու է Ռեսեպ Թոփալը (Թուրքիա), Գրիգոր Գրիգորյանինը (74 կգ)՝ Ալի Փաշա Ռուսլանովիչը (Բուլղարիա):

 

Մարզպետ Գալստյանը (86 կգ) կգոտեմարտի Ֆաթիհ Էրդինի (Թուրքիա), իսկ Շամիր Աթյանը (92 կգ)՝ Վիկտոր Ֆրիդի (Շվեդիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին