9116 դիտում

Արթուր Ալեքսանյան. Նվաճեցի այն, ինչի հետեւից մեկնել էի մրցավայր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական, Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ դարձավ Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր ժամանեց Երեւան, եւ օդանավակայանում Ալեքսանյանը կիսվեց տպավորություններով:

4-րդ ոսկե մեդալս ավելի դժվար տրվեց, քանի որ վերջին երկու Եվրոպայի առաջնություններին վնասվածքների պատճառով այդքան էլ լավ չէի մասնակցել: Բայց այս տարի ամեն ինչ հաջող դասավորվեց ու կարողացա չեմպիոն դառնալ:

Լավ մարզավիճակում էի գտնվում, ամեն գոտեմարտս էլ ստացվեց: Կարող եմ ասել, որ նվաճեցի այն, ինչի հետեւից մեկնել էի մրցավայր: 

Լարվածություն, ինչպես միշտ, կար, բայց հաղթանակի հասնելու համար պետք է գտնել ճիշտ ճանապարհն ու դուրս գալ դրանից:

Ճիշտ է, բոլոր մրցակիցներիս հաղթել եմ առանց միավոր տալու, միգուցե, կողքից թվա, թե հեշտ էր: Բայց ամենեւին էլ այդպես չէ, ամեն մի գոտեմարտն էլ դժվարությամբ եմ հաղթել:

Այս հաղթանակս կարեւոր էր մեր երկրի ու ժողովրդի համար եւ այն այս անգամ էլ նվիրում եմ մեր հերոս զինվորներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին