exclusive
3358 դիտում

Երիտասարդ ազատ ոճայինները Մոլդովայում մրցաշարի կմասնակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբիշներից հետո երկօրյա պայքարում Հայաստանի չեմպիոններին որոշել են նաեւ երիտասարդ ազատ ոճայինները:


Հաղթողներ են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Արթուր Հակոբյանը (92 կգ), Արտյոմ Սաֆարյանը (97 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը Mediamax Sport-ին ասել է, որ առաջնությանը կրկին քիչ թվով ըմբիշներ են մասնակցել, ընդհանուր թիվը կազմել է 84-ը: 10 քաշային կարգերից 6-ում գոտեմարտերը շրջանաձեւ մրցակարգով են ընթացել:

«Առաջիկայում մեկ շաբաթ հանգիստ եմ տվել մարզիկներին, կարճ հավաք կունենանք մայիսի 8-ից Օլիմպավանում: Ապա միջազգային մրցաշարի կմեկնենք Մոլդովա: Մինչեւ Իտալիայում օգոստոսի 2-6-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը մարզումներ կանցկացնենք Երեւանում, Ծաղկաձորում ու Ռուսաստանում»,- ավելացրել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին