Ապրիլ 19, 2024
7294 դիտում

Որոշվել են Հարոյանի ընտրական հուշամրցաշարի հաղթողները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշար:

Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարն ընտրական է եղել Մ-23 տարեկանների համար: Մրցաշարի արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի ընտրանին, րը մասնակցելու է հունիսին Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

 

Հաղթողների կոչումները նվաճել են Կարեն Զուրաբյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գոռ Թորոսյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

 

Մրցաշարւմ հանդես են եկել մոտ 90 ըմբիշներ Երեւանից ու մարզերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին