exclusive
11264 դիտում

Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է Կիեւի մրցաշարի արդյունքներից

Լուսանկարը` Ուկրաինայի ըմբշամարտի ֆեդերացիա

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տարվա առաջին միջազգային մրցաշարի արդյունքներից գոհ է:

Նրա թիմը հանգստյան օրերին Կիեւում նվաճել էր 6 մեդալ, որոնցից մեկը ոսկե:

«Մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված, իմ սաներն էլ հաջող ելույթ ունեցան: Թիմում շատ էին երիտասարդ ու խոստումնալից ըմբիշները: Ճիշտ է, թերություններ ունեն, սակայն աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք դրանք ուղղել: Նրանք հավաքականի անդամներ են ու շարունակելու են մեզ հետ մարզվել»,- Mediamax Sport-ի թղթակցին ասել է Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ըմբշամարտում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա հայ մարզիկների առաջին ելույթն էր: Մարզիչը գտնում է, որ հիմա ավելի դիտարժան են դարձել գոտեմարտերը, իսկ այն, որ եզրափակիչ անցած ըմբիշը հանդիպումն անցկացնում է հաջորդ օրը, չի խանգարում:

«Այսպիսի օրենք կար նաեւ այն ժամանակ, երբ ես մարզիկ էի: Ճիշտ է, այն մի քիչ դժվարեցնում է ըմբիշի գործը, բայց ուժեղագույնը միշտ էլ կարող է հաղթել»,-ավելացրել է նա:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին առաջիկա հավաքը կանցկացնի մարտի 5-15-ը Երեւանում, ապա կմեկնի Բելառուս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին