Ապրիլ 19, 2024
8449 դիտում

Կիեւի մրցաշարում հայ ըմբիշներն այսօր կպայքարեն բրոնզե մեդալների համար


Լուսանկարը` wrestlersarewarriors.com


Կիեւում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականները:

Հունահռոմեականների պայքարում բրոնզե մեդալների համար գոտեմարտերում ելույթ են ունենալու 4 ըմբիշ:

 

Արմեն Մելիքյանը (60 կգ) հանդիպելու է ուկրաինացի Դենիս Չուբանովի հետ: 77 կգ քաշայիններում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր երկու ըմբիշ, Կարապետ Չալյանն առավելության է հասել Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ: Չալյանն իրավունք է ստացել մենամարտել երրորդ տեղի համար, նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

 

Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւս սպասում են իրենց մրցակիցներին, ովքեր կորոշվեն սփոփիչ գոտեմարտերի արդյունքում:

 

Ազատ ոճի հավաքականից Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ) ելույթ են ունենալու սփոփիչ գոտեմարտերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին